Չինաստանում 3D-տպիչով պատրաստել են 5 հարկանի շենք ու վիլլա (լուսանկարներ)

main_post_64608e7a-58dd-4a94-a400-21545b688cb4Չինական Winsun ընկերությունը եռաչափ տպիչով պատրաստել է հինգ հարկանի շենք՝ 1100 քմ բնակելի տարածքով։ Շենքը կառուցվել է հատուկ տպիչի միջոցով, որն ունի բավական մեծ չափսեր։ Ընկերության ներկայացուցիչները հավաստում են, որ կկարողանան ապագայում 10 շենք կառուցել մեկ օրում։ Ընդ որում՝ այս դեպքում շինարարական աղբի քանակը կնվազի 30-60%-ով։ Նման հինգ հարկանի շենք կառուցելը կարժենա 161 հազար դոլար։

china-winsun-3d-printed-villa-six-floor-building-3d-printing-3ders-20

 

china-winsun-3d-printed-villa-six-floor-building-3d-printing-3ders-16

3d-printed-villa-building-china-23

 

Որպես տպագրական նյութ օգտագործվում է հենց շինանյութ։ Ընկերությունը կառուցել է նաև վիլլա, որի դեկորատիվ մասերը նույնպես պատրաստվել են տպիչի օգնությամբ, որն ունի 6.6 մ բարձրություն, 10 մ լայնություն և 40 մետր երկարություն։