IndieGoGo համաֆինանսավորման կայքում ներկայացվել է Skoog թվային երաժշտական նվագարկիչը, որն ունի տարբերվող ինտերֆեյս, անլար կերպով միանում է պլանշետին կամ համակարգչին: Սարքը թույլ է տալիս լսել այն երաժշտությունը, որն այդ պահին «զգում» եք:
«Skoog-ը երաժշտություն լսելու, գրելու ու պարզապես զգալու բոլորովին նոր մոտեցում է»,-ասում են ստեղծողները: IndieGoGo-ում դեռ 18 օր կա դրամահավաքի ավարտին, սակայն արդեն իսկ հավաքվել է անհրաժեշտ գումարից ավելին:
Սարքի աշխատանքը պատկերացնելու համար դիտեք տեսանյութը.
Աղբյուրը՝ Indiegogo.com