Windows 10-ը կունենա նոր դիտարկիչ

xvxo2aJ-q9PPvD3decknYQ-articleMicrosoft ընկերության մամուլի ասուլիսին փոխտնօրեն Ջո Բելֆիորեն հաստատել է, որ Windows 10 օպերացիոն համակարգը կունենա նոր դիտարկիչ Project Spartan անունով։

Դիտարկչի արտաքին տեսքը կհամապատասխանի Windows 10-ի դիզայնին։ Բելֆիորեն նաև նշել է, որ Spartan-ում հնարավորություն կլինի մեկնաբանել կայքերում տեղադրված բովանդակությունը OneNote-ի միջոցով և տարածել մեկնաբանությունները սոցցանցերում։

Բացի տեքստային նշումներից՝ հնարավոր կլինի օգտագործել ստիլուսն ու «նկարված» մեկնաբանությունը կրկին տարածել կողմնակի կայքերում։ Դիտարկիչը թույլ կտա նաև պահպանել կայքէջերը՝ օֆլայն դիտման համար։ Հասցեի տողում ներդրված կլինի նաև Cortana ձայնային օգնականը, որը հրահանգների դեպքում կարող է ցուցադրել եղանակը, ընկերոջ ծննդյան ամսաթիվը, գտնել մոտակա ռեստորանը և այլն։