WhatsApp-ն արդեն հասանելի է նաև համակարգչից

l_2087Բջջային ամենահայտնի մեսենջերներից մեկը՝ WhatsApp-ը, արդեն հասանելի է նաև համակարգիչներից։ Ներկա պահին ծրագիրը հասանելի է Android-սմարթֆոն ունեցող օգտագործողներին, որոնց համակարգչում տեղադրված է Chrome դիտարկիչը։

WhatsApp-ն այն սակավաթիվ հավելվածներից էր, որը չուներ համակարգչային տարբերակ։ Հիշեցնենք, որ նմանատիպ այլ ծրագրեր, ինչպիսիք են ICQ-ն, Skype-ը, Viber-ը կամ Facebook Messenger-ը, վաղուց ունեն վեբ-տարբերակներ։

Համակարգչով WhatsApp-ից օգտվելու համար անհրաժեշտ կլինի, որպեսզի հեռախոսում ևս տեղադրված լինի ծրագիրը, քանի որ ակտիվացումը կատարվում է հեռախոսի միջոցով։ Ակտիվացման համար պետք է այցելել web.whatsapp.com, բացել հավելվածը հեռախոսում և մենյուի մեջ ընտրել WhatsApp Web-ը ու սկանավորել էկրանին պատկերված QR-կոդը։

Համակարգչային տարբերակն ունի դեսկթոփային ծանուցումների հնարավորություն, իսկ կոնտակտների ցուցակն ու զրույցները ցուցադրվում են այնպես, ինչպես Android-հավելվածում։

iPhone օգտագործողներն առայժմ չեն կարող օգտվել ծրագրի համակարգչային տարբերակից, ինչի պատճառը, մշակողների խոսքով, Apple iOS օպերացիոն համակարգի սահմանափակումներն են։

Աղբյուրը՝ WhatsApp Blog