Facebook-ը կթողարկի սոցցանցի ավելի թեթև տարբերակը՝ ոչ հզոր հեռախոսների համար

Facebook-Free-Phone-Call-Messenger-A-Challenge-for-Phone-Operator2Facebook սոցցանցն այժմ թեստավորում է Facebook Lite հավելվածը, որն ավելի թեթև է աշխատում և նախատեսված է Android-ով աշխատող ոչ հզոր հեռախոսների համար։ Այս մասին հաղորդում է TechCrunch-ը։

Այս պահին հավելվածը հասանելի է Բանգլադեշում, Վիետնամում, Զիմբաբվեում, Նեպալուм, Սուդանում, Շրի Լանկայում և ՀԱՀ-ում։ Եթե փորձարկումը հաջող անցնի, հավելվածը հասանելի կդառնա նաև այլ երկրների օգտագործողների համար։ Հավելվածը կաշխատի 2G կամ ավելի դանդաղ ինտերնետ ունեցող սարքերում։

Նման քայլը հաստատում է սոցցանցի դիրքերը զարգացող երկրներում։ Այսպես, 2014-ի երրորդ եռամսյակում սմարթֆոննեի ոլորտում ամենաարագ աճող շուկան դարձել է Հնդկաստանը։ Այս պահին հավելվածը բեռնել են ավելի քան 10 հազար անգամ։