Xiaomi չինական ընկերության ղեկավարներից մեկը հայտարարել է, որ նախապատրաստվում է ծրագիր, որի շրջանակներում հնարավոր կլինի Apple iPhone սմարթֆոնները փոխանակել Xiaomi-ի նորագույն սմարթֆոնների հետ։
Ընդ որում՝ iPhone 5s սմարթֆոնը կփոխանակվի վերջերս ներկայացված Xiaomi Mi Note սմարթֆոնի հետ, իսկ Apple iPhone 6 կամ iPhone 6 Plus սմարթֆոնների դիմաց կարելի է ստանալ Xiaomi Mi Note Pro ֆաբլետը։
Ծրագրի պաշտոնական պայմանները չեն հրապարակվում, բայց մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ այն սկզբնական փուլում հասանելի կլինի միայն Չինաստանում։ Ըստ նախնական տվյալների՝ փոխանակվող iPhone-ի ֆիզիկական վիճակը նշանակություն չի ունենա։
Աղբյուրը՝ GSM Arena