Glow ականջակալներ, որոնք լուսարձակում են սրտի աշխատանքի ռիթմով (տեսանյութ)

02Kickstarter համաֆինանսավորման հարթակում ներկայացվել է Glow ականջակալը, որի լարերը լուսարձակում են երաժշտության կամ օգտագործողի սրտի աշխատանքի ռիթմին զուգահեռ։ Դրամահավաքը մեկնարկել է մի քանի օր առաջ, սակայն հեղինակները կարողացել են արդեն հավաքել պահանջվող գումարի կրկնակին՝ 200 հազար դոլար։

Glow-ն կվաճառվի 127 դոլարով։ Հասանելի կլինեն երեք գույներ՝ կարմիր, կանաչ ու կապույտ։ Ականջակալը պատրաստված է Fibrance օպտիկական մանրաթելից, որը պատրաստում է Corning ընկերությունը (Gorilla Glass պաշտպանիչ ապակու արտադրողը): Ականջակալների մեջ ներդրված է փոքր սենսոր, որը հետևում է օգտագործողի սրտի աշխատանքին։

Առայժմ Glow-ն համատեղելի է միայն Android-սարքերի հետ, սակայն շուտով կթողարկվի նաև գաջեթի iOS-տարբերակը։ Glow-ն կարող է լուսարձակել ութ ժամ շարունակ, իսկ լիցքավորումը կատարվում է microUSB-ով՝ 30 րոպեի ընթացքում։ Սակայն օգտագործողը կարող է ցանկացած պահի երաժշտություն լսել, նույնիսկ եթե ականջակալի մարտկոցը սպառված լինի։

Աղբյուրը՝ Kickstarter