eSight ակնոցը թույլ կտա թույլ տեսողություն ունեցողներին կրկին տեսնել (տեսանյութ)

esight2Կանադական ընկերություններից մեկը ստեղծել է eSight սարք, որի նպատակն է օգնել տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց նորից տեսնել։ Համակարգը բաղկացած է ակնոցից ու հեռակառավարման վահանակից, որի միջոցով կարելի է կարգավորել պատկերի հստակությունը, կոնտրաստը և գույնը։

eSight-ում օգտագործվում է բարձր հստակությամբ նկարահանող տեսախցիկ, որը ձայնագրում է շրջակայքում տեղի ունեցողն ու ուղարկում տվյալները վահանակին, որը մշակում է վիդեոն՝ օգտագործողի պահանջներից ելնելով։ Մշակված վիդեոն ուղարկվում է ակնոցի ոսպնյակներին, որոնք իրականում OLED-էկրաններ են։ Գործընթացը շատ արագ է կատարվում, այնպես որ օգտագործողը տեսնում է իր շուրջը տեղի ունեցողն իրական ժամանակում։

Նշենք, որ վերոնշյալ տեխնոլոգիան չի օգնի այն մարդկանց, ովքեր ընդհանրապես չեն տեսնում։ Պատկերը կարելի է խոշորացնել 14 անգամ։ eSight-ն առայժմ շատ թանկ է, մշակողները գնահատում են այն $15 000, սակայն շարունակում են կատարելագործել այն, որպեսզի լինի ավելի մատչելի ու էրգոնոմիկ։

Աղբյուրը՝ Medgadget.com