«Խելացի» լամպերն այսօր այդքան էլ չեն տարբերվում միմյանցից, սակայն նոր Sengled Boost լամպը կարողանում է Wi-Fi տարածել տան տարածքով մեկ։ Ներդրված մոդուլն ունի 2T2R կարգավորում և ապահովում է IEEE 802.11n ստանդարտ։ Տվյալների փոխանցման արագությունը հասնում է 300 Մբիտ/վ։
Լամպը կարողանում է փոխել պայծառությունը, իսկ լուսային հոսքը չի գերազանցում 470 լյումենը։ Էներգաօգտագործումը հասնում է 9 Վատի, ընդ որում մեկ Վատ օգտագործում է Wi-Fi մոդուլը։
Wi-Fi-ի կարգավորումները հնարավոր է տալ iOS կամ Android օպերացիոն համակարգի համար նախատեսված հավելվածի միջոցով։ Sengled Boost-ը վաճառվելու է 50 դոլարով, սակայն դեռ չի հաղորդվում, թե երբ այն հնարավոր կլինի ձեռք բերել։
Աղբյուրը՝ Electronic House