Picsart հայկական հավելվածը ստացել է 10 մլն դոլարի ֆինանսավորում

screenshot-2015-02-06-10-59-40Հայկական Picsart բջջային հավելվածը, որը նախատեսված է նկարներ խմբագրելու համար, ստացել է $10 մլն դոլարի չափով ներդրում Sequoia Capital վենչուրային հիմնադրամի կողմից։

Նշենք, որ հավելվածը ստեղծվել է Հայաստանում, և սա առաջին արտասահմանյան ներդրումն է։ Picsart-ն արդեն բեռնվել է ավելի քան 200 մլն անգամ․ այն ունի լուսանկարները խմբագրելու շատ լայն հնարավորություններ՝ համեմատած Facebook սոցցանցին պատկանող նմանատիպ Instagram-ի հետ։ Ինչպես վերջինս, այնպես էլ Picsart-ն ունի սեփական սոցիալական ցանցը, որտեղ օգտագործողները կարող են հրապարակել իրենց լուսանկարները, ինչպես նաև տարածել դրանց այլ սոցցանցերում և դիտել դրանք Picsart.com կայքում։

screenshot-2015-02-06-10-59-59

Picsart-ի ամերիկյան մասնաճյուղի ֆինանսական գծով տնօրեն Ոիլսոն Կրիեգելը TechCrunch տեխնոբլոգի հետ հարցազրույցում նշել է, որ ներդրում կատարելու ցանկություն ունեցող ընկերությունները քիչ չեն եղել, սակայն նախապատվությունը տրվել է Sequoia-ի հետ համագործակցելուն, քանի որ վերջինս մեծ փորձ ունի սկսնակ ընկերությունների առաջխաղացման ոլորտում. վենչուրային հիմնադրամը ֆինանսավորել է այնպիսի հավելվածներ, ինչպիսիք են Instagram-ն ու WhatsApp-ը։

Բեռնել հավելվածը

iOS

Android

Windows Phone