Ճապոնիայում կբացվի հյուրանոց, որտեղ աշխատում են ռոբոտներ

LKhljAiEktJE9zhp_J_vgg-articleՀուլիսին Ճապոնիայում կբացվի Henn-Na Hotel-ը («Տարօրինակ հյուրանոց»), որը կսպասարկեն ռոբոտները։ Այս մասին գրում է CNN-ը:

Ի սկզբանե հյուրանոցում կաշխատեն երեք «ակտրոիդներ» (մարդանման ռոբոտներ), որոնք կկատարեն ադմինիստրատորի աշխատանքը։ Աստիճանաբար սպասարկող ռոբոտների թիվը կմեծանա՝ փոխարինելով ամբողջ անձնակազմին։

Հաղորդվում է, որ բացի ռոբոտներից բանալիների կամ քարտերի փոխարեն հյուրանոցում կօգտագործվի դեմքի ճանաչման համակարգ, իսկ խնայողության նպատակով օդորակիչների ջերմաստիճանը կկարգավորվի ավտոմատ կերպով՝ հյուրի մարմնի ջերմաստիճանից կախված։ Նշվում է նաև, որ հյուրանոցի ժամանակավոր բնակիչները կկարողանան բոլոր պատվերներն անել պլանշետի կամ սմարթֆոնի միջոցով։

bottom_03

Հյուրանոցի շենքը կունենա երկու հարկ՝ յուրաքանչյուրում 72 համար։ Օրավարձը սկսում է $60-ից։