Swatch-ը կթողարկի սեփական խելացի ժամացույց

10906290_841519699248347_519374223983416553_nԺամացույցներ արտոդրող Swatch ընկերությունը կթողարկի խելացի ժամացույցի սեփական տարբերակը։ Այս մասին ընկերության ղեկավար Նիք Հեյեկը (Nick Hayek) հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում։

Հեյեկի խոսքով՝ Swatch խելացի ժամացույցը լիցքավորման կարիք չի ունենա ու կաշխատի Android և Windows օպերացիոն համակարգերի հետ։ Ժամացույցը հնարավոր կլինի օգտագործել բջջային վճարումներ կատարելու համար։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

Նշենք, որ Հեյեկը նախկինում կասկածամտորեն էր արտահայտվում խելացի ժամացույցների մասին՝ նշելով, որ օգտագործողները դեռ պատրաստ չեն ակտիվորեն օգտագործել նման սարքերը։ Սակայն ընկերության պատկանող Tissot բրենդը դեռ 1999-ին թողարկեց սենսորային էկրանով ժամացույց, որն ուներ կողմնացույց և մի քանի այլ ֆունկցիաներ։

Swatch խելացի ժամացույցը կթողարկվի մոտ երեք ամսից՝ համընկելով Apple Watch-ի թողարկման ժամանակահատվածի հետ։

Աղբյուրը՝ bloomberg.com