Ծալովի ստեղնաշար հեռախոսի ու պլանշետի համար (տեսանյութ)

mwd8qlveWayTools ամերիկյան ընկերությունը թողարկել է շարժական ծալովի ստեղնաշար, որը նախատեսված է սմարթֆոնների ու պլանշետների համար։ TextBlade կոչվող սարքը կազմված է ընդամենը 8 կոճակից և տեղավորվում է գրպանում։

Սարքի քաշը կազմում է 40 գրամ։ QWERTY շարվածք ունեցող ստեղնաշարի ութ կոճակներից յուրաքանչյուրով կարելի է մուտքագրել մինչև 6 տառ, թիվ կամ սիմվոլ։ Կոճակներն ամրանում են իրար մագնիսով, իսկ սմարթֆոնին կամ պլանշետին միանում են Bluetooth 4.0 մոդուլով։

tnyjwpzums27top1

TextBlade-ը նախատեսված է iOS և Android օպերացիոն համակարգերի հետ աշխատելու համար։ Մարտկոցի էներգիան բավարարում է մեկ ամիս, լիցքավորումը կատարվում է MicroUSB-ով։

Այժմ WayTools-ն ընդունում է ստեղնաշարի պատվերներ 99 դոլարով, իսկ առաքումը սկսվելու է փետրվարի կեսերին։

Աղբյուրը՝ core77