Facebook-ն ստեղծում է վիրտուալ իրականության հավելվածներ

n_4969Facebook սոցցանցն աշխատանքներ է իրականացնում վիրտուալ իրականության ոլորտում։ Ավելի վաղ ընկերությունը երկու միլիարդ դոլար է ծախսել՝ գնելով Oculus ընկերությունը, որը զբաղվում է վիրտուալ իրականության ծրագրային ապահովման մշակումներով։  Այժմ սոցցանցը պատրաստվում է ստեղծել ՎԻ-հավելվածներ։ Այս մասին հայտարարել է Facebook-ի արտադրանքների փոխնախագահ Քրիս Կոկսը։

Նրա խոսքով՝ մարդիկ շատ մեծ ցանկություն ունեն կիսել իրենց կյանքը վիրտուալ աշխարհում և շատ կարճ ժամանակում Facebook-ի ՎԻ-հավելվածները կդառնան մեր կյանքի մի մասը։

Աղբյուրը՝ The Next Web