YouTube տեսահոսթինգը պատրաստվում է թողարկել կայքի վճարովի տարբերակը, որը չի պարունակի գովազդներ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով YouTube-ի ղեկավարներից Ռոբերտ Քինքլին (Robert Kyncl)։
Վճարովի տարբերակը թեստավորվում է 2013-ի մայիսից։ Թեստավորմանը մասնակցել են 29 ալիքներ, որտեղ տեղադրվող տեսանյութերի մի մասը նախատեսված են լինելու վճարովի կայքի համար։ Բաժանորդագրության ամսավճարը սկսվելու է $0,99-ից։
Փորձարկմանը մասնակցել են Sesame Street, UFC, National Geographic, PGA և Magnolia Pictures ալիքները։ Հիշեցնենք, որ 2014-ի նոյեմբերից գործարկվել է YouTube Music Key վճարովի երաժշտական ծառայությունը, որը թույլ է տալիս առանց գովազդի ու օֆլայն երաժշտություն լսել՝ վճարելով ամսական $9,99 դոլար։