HTC One M9-ի և M9 Plus1-ի մասին բոլոր նոր մանրամասները

HTC-One-m9.@750Հեռախոսի պատյաններ արտադրող Spigen ընկերությունը պաշտոնապես հրապարակել է HTC One M9 մոդելի նկարները՝ ծածկված պատյանով։

HTC-One-M9-case-3.@750

HTC-One-M9-case-1.@750

Նկարներում երևում է, որ հեռախոսն ունի բավական մեծ տեսախցիկ։ Վերջին օրերին կատարված արտահոսքից տեղեկանում ենք նաև One M9 Plus մոդելի տեխնիկական մանրամասներին մասին, որը ներկայացվելու է M9-ի հետ միասին։

Ըստ մի շարք աղբյուրների՝ One M9 Plus-ը կաշխատի Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով, կունենա 5,1 դյույմանոց QHD-էկրան, ութամիջուկ MediaTek MT6795 (Cortex A53 — ARM v8) պրոցեսոր, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, 32 ԳԲ ներքին հիշողություն, 19 ՄՊ հիմնական տեսախցիկ և 12 ՄՊ դիմային։

Աղբյուրը՝ http://androidinsider.ru/