Անցած ամիս Google-ը գնեց Odysee հավելվածը, որը թույլ է տալիս պահպանել լուսանկարներն ու տեսանյութերը ինչպես Android, այնպես էլ iOS-սմարթֆոններում։ Մշակողների թիմն, ընդ որում, ներառվել է Google+ սոցցանցի կազմում։ Կարելի է ենթադրել, որ Google-ն այս քայլով ցանկանում է ստեղծել Instagram-ի հետ մրցակցող հավելված։
Android Police-ը գրում է, որ Google-ն իսկապես աշխատում է նոր սոցցանցի ստեղծման վրա, որը կկոչվի Tablescape և կլրացնի Google+ սոցցանցին։ Ամենահետաքրքիրն այն է, որ Tablescape-ը նախատեսված է լինելու ուտեստների նկարներ հրապարակելու համար։
Աղբյուրը՝ Android Police