Google-ը փետրվարի 28-ից ավտոմատ կերպով փոխարկելու է Flash գովազդները HTML5-ի։ Այն գովազդները, որոնք կտեղադրվեն AdWords-ի, AdWords Editor-ի ու այլ ծրագրերի միջոցով, ավտոմատ կփոխարկվեն։ Գովազդատուները կարող են հեշտությամբ ստուգել՝ արդյոք գովազդը փոխարկված է՝ դիտելով գովազդի դիտումների քանակը պլանշետներում և այլ շարժական սարքերում։
Google-ն առաջին անգամ հայտարարեց գովազդների ձևաչափի փոխարկման մասին 2014-ի սեպտեմբերին։ Նշենք, որ նախկինում AdWords-ով գովազդային ֆլեշ վահանակ տեղադրելիս գովազդը երևում էր միայն այն հարթակներում, որոնք ապահովում էին այդ ձևաչափը, իսկ այժմ գովազդները կցուցադրվեն html5 ապահովող բոլոր սարքերում, այսինքն՝ սմարթֆոններում և պլանշետներում։