Gorilla-mobile՝ առաջին իրական ազդանշանային համակարգը սմարթֆոնների ու պլանշետների համար

Gorillamobilepressimage1Գերմանական Gorilla Electronics ընկերությունը խոստանում է Բարսելոնայում անցկացվելիք Mobile World Congress ցուցահանդեսին ներկայացնել իր Gorilla-mobile անվանմամբ նոր սարքը՝ այն անվանելով առաջին իրական ազդանշանային համակարգը սմարթֆոնների ու պլանշետների համար:

Արտադրողը նշում է, որ Gorilla-mobile-ը զուտ սարքային լուծում է, որը ծրագրերի կամ ամպային լուծումների կարիք չունի: Ձեր սմարթֆոնը կամ պլանշետը պաշտպանելու համար բավական է այն ընդամենը միացնել լիցքավորիչին Gorilla-mobile-ի միջոցով:

tablet_gmobile_desk

Կամ Gorilla-mobile-ն ուղղակի միացնել սարքին՝ փակ հանգույցով:

Gorilla-mobile-ից սարքն անջատելու չթույլատրված փորձի դեպքում կմիանա 80 դեցիբել ձայնային ազդանշան: Gorilla-mobile-ի չափսերն են՝ 97 х 48 х 18 մմ, ինչը թույլ կտա սարքը վերցնել ձեզ հետ՝ ուր էլ որ գնաք: Սարքի գնի մասին տվյալներ առայժմ չկան:

Աղբյուրը՝ Gorilla Electronics