ABBYY ընկերությունը հայտարարել է Lingvo Live նոր ծառայության գործարկման մասին, որը ներառում է սոցիալական ֆունկցիաներ և թույլ է տալիս անվճար օգտվել օնլայն բառարաններից։ Շնորհանդեսը կայացել է Mobile World Congress (MWC) ցուցահանդեսին, որն անցկացվում է Բարսելոնայում։
Թողարկվել են Lingvo Live-ի iOS/Android անվճար հավելվածներ, ինչպես նաև հասանելի է ծառայության վեբ-տարբերակը՝ www.lingvolive.ru հասցեում։ Կայքում կարելի է հարցնել առանձին բառերի ու նախադասությունների թարգմանությունը, պատասխանել այլ օգտագործողների հարցերին, գնահատել ու մեկնաբանել թարգմանությունները և այլն։
Կայքից օգտվելու համար անհրաժեշտ է բացել ABBYY-հաշիվ կամ մուտք գործել համակարգ Facebook-ի կամ ВКонтакте-ի էջով։ Lingvo Live-ի հավելվածներում տեղադրված է 130 օնլայն բառարան (14 լեզու)։ Նշենք, որ թեև հավելվածներն անվճար են, առանց ինտերենտի դրանք հնարավոր չէ օգտագործել։
Աղբյուրը՝ Lingvo Live (Google Play, iTunes)