Google որոնողականն օգտագործողներն այսուհետ կկարողանան իմանալ՝ ինչպես պատրաստել ու մատուցել կոկտեյլները։ Այս մասին գրում է TechCrunch տեխնոբլոգը։
Ընկերության ծրագրավորողները փոխել են Knowledge Graph որոնման ալգորիթմը, և այժմ կոկտեյլի անունը որոնման տողում գրելիս ցուցադրվում են կոկտեյլի բաղադրիչները, պատրաստման եղանակն ու համապատասխանող ուտեստները։
Որոնողական համակարգը ցուցադրում է ամենահայտնի բաղադրատոմսը։ Ներկա պահին ֆունկցիան աշխատում է միայն անգլերեն լեզվով։ Հիշեցնենք, որ Knowledge Graph ալգորիթմը թողարկվել է 2012թ․, և որոնում կատարելիս այն ցուցադրում է տարբեր տեղեկատվական բլոկներ՝ պատմական փաստերի, քաղաքների, արվեստի գործերի, ընկերությունների, փոխարժեքների և այլնի մասին։
Աղբյուրը՝ techcrunch.com