Google-ը որոշել է մշակել Android օպերացիոն համակարգի հատուկ տարբերակ, որը նախատեսված կլինի վիրտուալ իրականության ակնոցով օգտագործելու համար։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Ներկա պահին Google-ը հավաքել է մշակողների խումբ, որն ակտիվ զբաղվում է նոր օպերացիոն համակարգի մշակմամբ։ Ծրագիրը ղեկավարում են Կլեյ Բեյվորն ու Ջերեմի Դոյգը։ Եռաչափ VR-տարբերակը կտարածվի անվճար։
Google-ի ներկայացուցիչներն առայժմ հրաժարվում են մեկնաբանություններ տալ։ Ներկա պահին ընկերությունն ունի տարբեր հարթակների համար մշակված Android-տարբերակներ, ինչպիսիք են կրելի սարքերի համար օգտագործվող Android Wear-ը, հեռաուստացույցների Android TV-ն և ավտոմեքենաների Android Auto-ն։
Սպասվում է, որ VR-տարբերակը կներկայացվի մայիսին կայանալիք I/O կոնֆերանսին։
Աղբյուրը՝ The Wall Street Journal