3D տպիչ, որը պատրաստում է բլիթներ (տեսանյութ)

71fd34f6b9b347289078d78eef50a75e_originalKickstarter համաֆինանսավորման կայքում դրամահավաք է կազմակերպվել PancakeBot եռաչափ տպիչն իրականություն դարձնելու համար։ Տպիչի առանձնահատկությունը բլիթներ պատրաստելու ունակությունն է․ որպես տպագրական «ներկ» օգտագործվում է խմոր։

Սարքի հեղինակն է Միգել Վալենսուելան, ով նախկինում ստեղծել է նման սարք LEGO-ի միջոցով։ Տպիչը պատրաստված է ակրիլային պլաստիկից և աշխատում է հավելվածի հետ միասին, որը թույլ է տալիս բլիթ պատրաստել ցանկացած նկարով կամ ձևով։

Դրամահավաքի ավարտին դեռ 30 օր կա, սակայն արդեն հավաքվել է 78 հազար դոլար՝ պահանջվող 50 հազարի փոխարեն։

Աղբյուրը՝ Kickstarter