VAIO-ն ներկայացրել է իր առաջին սմարթֆոնը

l_13836VAIO ընկերությունը, որը նախկինում հանդիսանում էր Sony-ի ստորաբաժանումը, ներկայացրել է իր առաջին սմարթֆոնը, որը ստացել է VAIO Phone անունը։ Լրատվամիջոցները քննադատել են սարքը շատ բարձր գնի, աչքի չընկնող տեխնիկական տվյալների ու ոչ այդքան հաջող դիզայնի պատճառով։

Սարքն ունի 5 դյույմանոց HD-էկրան, 1,2 ԳՀց հաճախականությամբ պրոցեսոր, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, 13 ՄՊ հիմնական տեսախցիկ։ Սմարթֆոնն աշխատում է Android 5.0 օպերացիոն համակարգով։ Ինչ վերաբերում է դիզայնին, ապա այն բավական պարզ է։

Սարքն առանց բաժանորդագրության արժի 420 դոլար, այն Ճապոնիայում վաճառքի դուրս կգա մարտի 20-ին։

Աղբյուրը՝ Engadget