Instagram-ը թողարկել է կոլաժներ ստեղծող հավելված

Instagram սոցցանցը թողարկել է Layout նոր հավելվածը, որը հեշտացնում է կոլաժների պատրաստումը: Ծրագիրը կարողանում է ավտոմատ կերպով ընտրել լուսանկարները, առաջարկել դասավորման և ձևավորման տարբերակներ: Layout-ն ամբողջովին ինտեգրված է Instagram-ում:

Layout-ը կարողանում է նոր նկարներ ստանալ մինչև ինը լուսանկարներից, ընդ որում՝ հավելվածում կան խմբագրման լայն հնարավորություններ, էֆեկտներ և այլն: Կա հետաքրքիր ֆունկցիա, որը դեմքերի ճանաչման տեխնոլոգիայով թույլ է տալիս կոլաժներում ավելացնել սոցցանցի ընկերների նկարները:

Հավելվածն անվճար կարելի է բեռնել App Store-ից, Android տարբերակն առայժմ չկա, սակայն այն կթողարկվի մի քանի ամսվա ընթացքում:

Աղբյուրը՝ App Store