Շատերը համոզված են, որ ընթերցանությունը, հեռուստացույցի կամ մոնիտորի առաջ նստելը վնասում է երեխաների տեսողությունը։ Սակայն վերջերս ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ երեխաների կարճատեսության և էկրանների միջև ոչ մի կապ չկա։
Օհայո նահանգի պետական համալսարանի գիտնականները 20 տարի շարունակ հետևել են 6-11 տարեկան 4 500 երեխաների, գրանցել, թե ինչ տևողությամբ են վերջիններս նստում համակարգչի կամ հեռուստացույցի առաջ, որքան հեռավորությունից և այլն։
20 տարի շարունակ հետազոտությանը մասնակցել են մի քանի սերունդների երեխաներ, իսկ նրանց կողմից օգտագործվող տեխնիկան ևս աստիճանաբար փոխվել է, հին մոդելներին աստիճանաբար փոխարինել են նորերը։ Ըստ արդյունքների՝ երեխաների կարճատեսությունը որևէ կապ չի ունեցել էկրանին մոտիկ կամ հեռու, երկար կամ կարճ նստելու հետ։
Հետազոտությունը պարզել է նաև 13 գործոններ, որոնք կարող են դառնալ տեսողության վատացման պատճառ։ Առաջիններից մեկն աչքի ռեֆրեկցիան է։ Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ ինչքան շատ ժամանակ է երեխան անցկացնում մաքուր օդում, այնքան քիչ է կարճատեսության հավանականությունը։
Աղբյուրը՝ Telegraph