HTC թայվանական ընկերությունը թողարկել է ագրեսիվ գովազդ, որտեղ ոչնչացնում է մրցակից ընկերությունների դրոշակակիր սմարթֆոնները: Նշենք, որ այս ընկերությունն առաջին անգամ է դիմում նման ագրեսիվ քայլերի. նախկինում HTC-ի գովազդներում ավելի խաղաղ տրամադրություն էր:
Գովազդում նկարահանվել է հայտնի բեյսբոլիստ Ռոբինսոն Կանոն, ով իր մականով հարվածում է թռչող սմարթֆոնների վրա: Տեսանյութում դաժանորեն ջախջախվում են Samsung Galaxy Note 4, iPhone 6 և LG G3 մոդելները: Որոշ տեսարաններ ներկայացված են դանդաղացված ռեժիմով: