ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի Տալսա քաղաքում ապրող երկու հարևաններ հայտնվել են հիվանդանոցում այն բանից հետո, երբ ծեծկռտուք են սարքել գարեջրի ապակյա շշերով։ Հարևանները վիճել են այն թեմայով, թե որ սմարթֆոնն է ավելի լավը՝ iPhone-ը, թե Android-ով աշխատող սարքերը։
ABC News-ը գրում է, որ վեճը ծագել է այն ժամանակ, երբ հարևանները գարեջուր էին խմում միասին։ Այնուհետև նրանցից մեկը գարեջրի շշով հարվածել է մյուսի գլխին ու փախցրել նրա ավտոմեքենան։
KTUL.com — Tulsa, Oklahoma — News, Weather
Միմյանց վնասած հարևաններին գտել են որոշ ժամանակ անց, որոնց տեղափոխել են հիվանդանոց, այնուհետև բանտ։ Երկուսին էլ ներկայացվել է զինված հարձակման մեղադրանք։