Nokia ընկերությունը, որը դուրս է եկել բջջային շուկայից՝ 2013 թ․ 5,4 մլրդ եվրոյով վաճառելով հեռախոսների արտադրությամբ զբաղվող իր բաժինը Microsoft ընկերությանը, հնարավոր է վերադառնա սմարթֆոնների շուկա հաջորդ տարվա ընթացքում։ Այս մասին գրում է Re/code-ը։
Ըստ աղբյուրի՝ ընկերության ՏՏ-տեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվող Nokia Technologies բաժինն աշխատում է նոր սարքի վրա, որի թողարկումը կկայանա 2016-ին։ Ընկերությունը պլանավորում է սարքի արտադրությունն ու վաճառքը հանձնել մեկ այլ ընկերության։
Նախորդ տարի Nokia-ն թողարկեց իր վերջին սարքը, որն Android օպերացիոն համակարգով աշխատող N1 պլանշետն էր։ Նշենք, որ Nokia-ին շատ դժվար կլինի վերադառնալ հեռախոսների շուկա։ Ընկերությունը, որը հեռախոսներ արտադրող ամենամեծ ընկերություններից էր, շատ ուշ կայացրեց սենսորային էկրաններին ացնելու որոշումը և շուտով հայտնվեց շուկայից դուրս։
Re/code-ի տվյալներով՝ Nokia Technologies-ն աշխատում է նաև այնպիսի ծրագրի վրա, որը կապված է վիրտուալ իրականության հետ։
Աղբյուրը՝ Re/code