Skycure ընկերության մասնագետները RSA 2015 անվտանգության կոնֆերանսում ներկայացրել են նոր խոցելիություն, որի պատճառով iPhone-ները անընդմեջ restart են լինում, և այլևս հնարավոր չի լինում օգտագործել դրանք։
No iOS Zone կոչվող խոցելիության հիմքում, ըստ Skycure-ի ղեկավար Ադի Շարաբանիի, SSL-սերտիֆիկատների սխալ մշակումն է։ Երբ օգտագործողը միանում է անվճար Wi-Fi ցանցերին, չարագործները կարող են կապի միջոցով միանալ սմարթֆոններին և ստիպել դրանց անընդհատ restart լինել։
Ըստ մասնագետի՝ iOS օպերացիոն համակարգում կատարվում են բազմաթիվ գործընթացներ, որոնք առնչվում են SSL-ի հետ։ Եթե չարագործը կարողանա կառավարել ՕՀ-ից ստացվող հարցումները, ապա կկարողանա շատ հեշտությամբ շարքից հանել հեռախոսը։
Տեսանյութը ցույց է տալիս, որ restart-ից հետո հեռախոսն ավտոմատ միանում է վերջին Wi-Fi ցանցին, ինչը նորից ստիպում է սմարթֆոնին restart լինել։ Խուսափել կարելի է միայն մի կերպ՝ դուրս գալ տվյալ վտանգավոր wi-fi-ի տիրույթից։
Skycure-ն արդեն տեղեկացրել է Apple-ին հարձակման մասին։
Աղբյուրը՝ PCMag