ВКонтакте սոցցանցը գործարկել է սեփական տեսահարթակ, որը հայտնվել է “Мои видеозаписи” (իմ տեսանյութերը) բաժնում։ Ապրիլի 24-ին ծառայությունը հասանելի է եղել մեկ միլիոն օգտագործողների համար, իսկ այժմ` բոլորին։
«Նախկինում օգտագործողները տեսանյութերի բաժին մուտք գործելիս տեսնում էին միայն իրենց տեղադրած տեսանյութերը և կարողանում էին որոնում կատարել, իսկ մենք շատ բան գիտենք օգտագործողների ճաշակի, հետաքրքրությունների մասին և կարող ենք առաջարկել տեսանյութեր, որոնք նրանք դեռ չեն դիտել»,-ասել է սոցցանցի ներկայացուցիչ Ալեքսանդր Կռուգլովը։
Նոր տեսահարթակում կարելի է տեսնել ընկերների կողմից ավելացված տեսանյութերը, որոնում կատարել և տեսնել առաջարկվող նոր տեսանյութեր, հայտնի տեսանյութեր՝ բաժանված մի քանի խմբերի։
Հարթակում կկարողանան իրենց տեսանյութերը տեղադրել նաև հեռուստաընկերությունները և այլ ընկերություններ, որոնք զբաղվում են վիդեոբովանդակության ստեղծմամբ։ Վերոնշյալ տեսանյութերում սոցցանցը տեղադրելու է գովազդ։ Նշենք, որ հարթակն արտաքնապես շատ նման է YouTube-ին։
Աղբյուրը՝ vesti.ru