BLU Selfie. սմարթֆոն, որը ստեղծված չէ հեռախոսազրույցների համար

BLU Selfie սմարթֆոնի գլխավոր ուղղվածությունը սելֆի լուսանկարներ անելն է։ Հեռախոսն ունի 13 ՄՊ դիմային տեսախցիկ, որը համալրված է լուսարձակմամբ։ Հիմնական տեսախցիկը նույնպես 13 ՄՊ է։

BLU Selfie-ն ունի 4,7 դյույմանոց HD-էկրան, Gorilla Glass 3 պաշտպանիչ շերտով։ Հեռախոսի մարտկոցը 2300 մԱ*ժ է։ Սարքն աշխատում է MediaTek MT6592 պրոցեսորով, ունի 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, 16 ԳԲ ներքին։

 

BLU Selfie-ն ունի նաև մի քանի թերություններ, այն չի աշխատում LTE ցանցերում։ Բացի այդ՝ սարքն աշխատում է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով։ Սակայն այս բոլոր թերությունները փոխհատուցվում են ցածր գնով՝ Amazon-ից կարելի է պատվիրել սմարթֆոնը 249,99 դոլարով։