Դանդաղ ինտերնետային կապի խնդիրը լուծված չէ առ այսօր, և Google ընկերությունը փորձում է առաջարկել խնդրի սեփական լուծումը։ Այժմ փորձարկվում է նոր ֆունկցիա, որն այս պահին հասանելի է միայն Ինդոնեզիայում՝ Chrome դիտարկչի և Android-ի ստանդարտ դիտարկչի միջոցով։ Ֆունկցիան կարողանում է կրճատել կայքերի բեռնման ժամանակը 4 անգամով, իսկ օգտագործված ինտերնետ տրաֆիկը՝ 80%-ով։
Ինչպե՞ս է այն աշխատում․ երբ դիտարկիչը հասկանում է, որ օգտագործողի ինտերնետ կապը շատ դանդաղ է, միացվում է կայքերի օպտիմալացման մեխանիզմը, որը չի բեռնում հավելյալ բովանդակությունը, օրինակ՝ նկարներն ու գովազդային վահանակները։ Սակայն սա չի վերաբերում Google AdSense-ին։
Առայժմ պարզ չէ, թե երբ ֆունկցիան հասանելի կդառնա բոլոր երկրների օգտագործողներին։
Աղբյուրը՝ Android Authority