Microsoft ընկերությունը սկսել է Surface 3 պլանշետի վաճառքը։ ԱՄՆ-ում այն վաճառվում է 499 դոլարով (2 ԳԲ օպերատիվ, 64 ԳԲ ներքին հիշողություն) և 599 դոլարով (2 ԳԲ օպերատիվ, 128 ԳԲ ներքին հիշողություն)։ Հին մոդելներ՝ Surface RT կամ Surface 2 օգտագործողները կկարողանան փոխանակել իրենց պլանշետը նոր մոդելով՝ վճարելով $150։
Բացի ԱՄՆ-ից՝ Surface 3-ը վաճառվում է Ավստրալիայում, Կանադայում, Հոնկոնգում, Կորեայում, Մալայզիայում, Նոր Զելանդիայում, Սինգապուրում, Թայլանդում և Թայվանում։ Վաղն այս երկրների շարքը կհամալրվի ևս մի քանիսով։
Նոր մոդելը տարբերվում է նախորդներից Windows 8.1 ՕՀ-ով, Intel Atom քառամիջուկ չիպով։ Սարքն ունի 2 ԳԲ օպերատիվ, 64-128 ԳԲ ներքին հիշողություն։ Հիմնական տեսախցիկը 8 ՄՊ է, իսկ դիմայինը՝ 2.5 ՄՊ։ Պլանշետն ունի microUSB, miniDisplayPort և microSD-ի հնարավորություն։ Սարքի հաստությունը 8,7 մմ է, քաշը՝ 622 գրամ։
Աղբյուրը՝ Thurrot.com