Android One «գուգլաֆոնները» հասել են Եվրոպա

Google-ը հայտարարել է, որ 2014թ․ սեպտեմբերին Ասիայում մեկնարկած Android One ծրագիրը հասանելի կլինի նաև Եվրոպայում։ Ծրագրի շրջանակներում ոչ այնքան հայտնի ընկերություններ արտադրում են Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններ, որոնք առաջարկվում են գնորդներին բավական մատչելի գներով (մինչև 100 դոլար)։

Ավելի վաղ ծրագրի շրջանակներում սմարթֆոններ են թողարկվել Հնդկաստանում, Բանգլադեշում, Նեպալում, Ինդոնեզիայում, Շրի Լանկայում և Ֆիլիպիններում։ Եվրոպայում ծրագիրը կմեկնարկի Թուրքիայում, որտեղ շուտով կթողարկվի General Mobile մոդելը՝ 5 դյույմանոց HD էկրանով և 4G ցանցերում աշխատելու հնարավորությամբ։

Մոդելն ունի երկու տեսախցիկ՝ 13 և 5 ՄՊ թույլատրությամբ, քառամիջուկ 64-բիտանոց Qualcomm Snapdragon 410 պրոցեսոր, 2 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողություն, Android 5.1.1 օպերացիոն համակարգ։

Սմարթֆոնի գինը այնքան էլ մատչելի չէ, ինչպես ծրագրում ներառված այլ մոդելների դեպքում․ General Mobile-ը հնարավոր կլինի ձեռք բերել 260 դոլարով։ Նշենք, որ տեխնիկական նույն պարամետրերով Huawei Honor 4C մոդելը 180 դոլարով։

Աղբյուրը՝ GSMArena