LG-ն ներկայացրել է G4 Stylus և G4c սմարթֆոնները

LG Electronics ընկերությունը այսօր ներկայացրել է G4 շարքի նոր G4 Stylus և G4c մոդելները, որոնք վաճառքում դուրս կգան մոտակա շաբաթների ընթացքում։

lg1 lg2

G4 Stylus-ն ունի 5,7 դյույմանոց IPS էկրան 720р (1280 × 720 կետայնություն)։ Մոդելի LTE տարբերակն ունի քառամիջուկ 1,2 ԳՀց պրոցեսոր, 3G-տարբերակը՝ 1,4 ԳՀց հաճախականությամբ ութամիջուկ չիպ։ Հիմնական տեսախցիկը 13 կամ 8 մլն պիկսել է։ G4 Stylus-ն ունի Rubberdium Stylus փետուր։ Մարտկոցը 3000 մԱ/ժ է։

Երկրորդ մոդելը՝ G4c-ը, ունի 5 դյույմանոց 720р (294 ppi) էկրան ու 1,2 ԳՀց քառամիջուկ պրոցեսոր։ Հիմնական տեսախցիկը 8 ՄՊ է, իսկ մարտկոցը 2540 մԱ/ժ։

lg4 lg3

 

Երկու մոդելն էլ ունեն 1 ԳԲ օպերատիվ , 8 ԳԲ ներքին հիշողություն, microSD քարտի հնարավորություն, 5 ՄՊ դիմային տեսախցիկ, Wi-Fi 802.11b/g/n և Bluetooth 4.1 մոդուլներ, NFC չիպ։ Որպես օպերացիոն համակարգ՝ օգտագործվում է Android 5.0 Lollipop-ը։

Մոդելների գնի մասին LG-ն առայժմ ոչինչ չի հաղորդել։

Աղբյուրը՝ lgnewsroom.com