Google Maps-ում «nigga house» որոնելիս ցուցադրվում է ԱՄՆ-ի Սպիտակ տունը

Սոցցանցերի օգտագործողները հայտնաբերել են, որ «nigga house» («նեգրի տուն») որոնելիս Google Maps-ը ցույց է տալիս ԱՄՆ-ի Սպիտակ տունը։

Venture Beat-ը գրում է, որ սա տեղի է ունեցել օգտագործողների խմբագրման իրավունքի չարաշահման արդյունքում։ Այս պատճառով էլ Google-ը մայիսի 11-ից արգելել է իր քարտեղների «համընդհանուր խմբագրումը»։

fef06aef91097e

Ավելի վաղ ԱՄՆ-ի Սպիտակ տունը ցուցադրվում էր նաև «Edward Snow Den» արտահայտությունը որոնելիս, ինչը բառախաղ է և նշանակում է Էդվարդ Սնոուդեն ու «Էդվարդի ձմեռային որջ»։

7234f4e67285c8

Նշենք, որ Google-ի քարտեզներում ամենամեծ սկանդալն առաջացրեց Android-ի սիմվոլ ռոբոտը, որը «զբաղված» էր Apple-ին անարգելով։

463747-google-maps-peeing-android

Թարմացում․ Google-ն արագ արձանագրել է Սպիտակ տան հետ կապված խնդրին, և այժմ «nigga house» հարցումը ոչ մի արդյունք չի բերում։