Oppo-ն իր տասնամյակի առիթով թողարկել է երկու նոր սմարթֆոն

Oppo-ն այն չինական ընկերություններից է, որը բավականին ծանրակշիռ է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում։ Այն սկսել է գրավել շուկան mp3 ու blu-ray նվագարկիչներով, իսկ այժմ հերթը սմարթֆոններինն է։ Բավական մեծ հաջողության հասնելով Find 5, Find 7, N1, N3 և R5 մոդելներով՝ ընկերությունն իր տասնամյակի տարեդարձի առիթով թողարկել է Oppo R7 և R7 Plus սմարթֆոնները։

oppo-r7-and-r7-plus.@750

Երկու սարքերն էլ ունեն FullHD-էկրան, 64-բիտանոց Snapdragon 615 պրոցեսոր, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, 13 ՄՊ հիմնական ու 8 ՄՊ դիմային տեսախցիկներ։ Oppo R7-ի էկրանի անկյունագիծը 5 դյույմ է, իսկ R7 Plus-ինը՝ 6: Առաջին մոդելի մարտկոցի տարողությունը 2320 մԱ/ժ է, իսկ իսկ երկրորդինը՝ 4100։ R7-ն ունի 16 ԳԲ, իսկ R7 Plus-ը՝ 32 ԳԲ ներքին հիշողություն։ Plus-ն ունի նաև մատնահետքի սկաներ, որը տեղադրված է սարքի ետնային մասում։

R7-ն ու R7 Plus-ն ունեն համապատասխանաբար 143 х 71 х 6,3 մմ և 158,18 х 82,3 х 7,75 մմ չափսեր, իսկ քաշը 147 և 203 գրամ է։ Տարբեր են նաև օպերացիոն համակարգերը․ R7-ն աշխատում է Android KitKat 4.4.4-ով, իսկ R7 Plus-ը՝ Lollipop-ով։

oppo-r7-and-r7-plus-2.@750

Oppo R7-ը վաճառքում կհայտնվի հունիսի կեսերին՝ 400 դոլարով, իսկ R7 Plus-ը օգոստոսին՝ 480 դոլարով։

Աղբյուրը՝ Androidauthority