Որոնք են Lollipop-ի և Android M օպերացիոն համակարգի տարբերությունները․ մենյուի, ֆունկցիաների և ինտերֆեյսի համեմատությունը կներկայացնենք սքրինշոթներով։
Unlock էկրան
Ի տարբերություն Lollipop-ի՝ Android M-ը ստացել է ավելի հաստ տառատեսակ, նոր պաստառներ, ինչպես նաև Google Now պատկերակ՝ հեռախոսի փոխարեն։
Հավելվածների մենյու
Հավելվածների մենյուն Android M-ում թերթվում է ուղղահայաց կերպով և կա որոնման հնարավորություն։ Ամենավերևում ցուցադրված են ամենահաճախ օգտագործվող հավելվածները։
Արագ կարգավորումների մենյու
M տարբերակի արագ կարգավորումներն ավելի բազմազան են։
«Չանհանգստացնել» ռեժիմ
Այժմ կա առանձին «Չանհանգստացնել» ֆունկցիա, որը նույնպես կարելի է կարգավորել։
Google Now
Այժմ Google Now-ն ցուցադրում է նաև ամենից հաճախ օգտագործվող հավելվածները։
Հաշվիչ
Հաշվիչը կատարելագործվել է։
Ժամացույց
Արտաքնապես փոփոխվել են տառատեսակները, որոնք ավելի պայծառ են։ Ավելացվել է նաև շաբաթվա առաջին օրը ընտրելու հնարավորություն։
Նոր կոնտակտ
Նոր կոնտակտի ստեղծումն արդեն ավելի արագ է կատարվում։
Հեռախոս
Այստեղ մենյուի բառերը փոխարինվել են պատկերակներով։
Կարգավորումներ
Կարգավորումներում հայտնվել է «Google» բաժին, որտեղ տեղակայված են Google-ի բոլոր կարգավորումները, որոնք մինչ այդ հասանելի էին Google Now-ի միջոցով։
Մուգ տոներ
Օգտագործողները վաղուց էին սպասում մուգ տոներով ինտերֆեյսի։ Ավելացվել է նաև հետաքրքիր ֆունկցիա, որը օրվա ժամից կախված փոխում է գունային թեման։
Հավելվածների մենյու 1
Այս մենյուն արդեն թերթվում է ուղղահայաց։
Հավելվածների մենյու 2
Այժմ կարելի է առանձին մենյուից ընտրել լռակյաց ծրագրերը (երկու սքրինշոթն էլ Android M-ից են)։
Հավելվածների մենյու 3
Հավելվածների օգտագործած ֆունկցիաներն արդեն ավելի հեշտ է կառավարել։
Հավելվածների մենյու 4
Օպերատիվ հիշողության նոր մենյուն ավելի շատ տվյալներ է հաղորդում օգտագործվող հավելվածների մասին։
Կապի կարգավորումների չեղարկում
Այժմ կարգավորումներում հնարավոր է արագորեն զրոյացնել կապի կարգավորումները։
По материалам phonearena