Amazon ընկերությունը պատրաստվում է հնարավորություն տալ բոլոր ցանկացողներին առաքիչ աշխատել։ Պատվերներ ընդունելու և ընթացքի մասին տեղեկացնելու համար կօգտագործվի հատուկ հավելված։
Նշենք, որ նույն կերպ աշխատում է նաև Uber-ը, որը թույլ է տալիս ցանկացած վարորդի ժամանակավորապես տաքսի ծառայություն մատուցել։
The Wall Street Journal-ը գրում է, որ հավելվածը կստանա “On my way” (Արդեն ճանապարհին եմ) անունը։ Առայժմ հայտնի չէ, թե երբ կթողարկվի այն։
Amazon-ը ձգտում է գնումներ կատարելու գործընթացն առավելագույնս հարմարավետ դարձնել գնորդների համար։ Ընկերությունը նաև կարողանում է առաքում կազմակերպել մի քանի ժամում։
Աղբյուրը՝ The Wall Street Journal