Չինական UMi ընկերության սմարթֆոններն այնքան էլ տարածված չեն Եվրոպայում, սակայն նրանց հանդեպ հետաքրքրությունն օրեցօր մեծանում է: Ընկերությունը վաղը թողարկելու է Iron նոր մոդելը, որը կունենա 5,5 դյույմ անկյունագծով և 1920 х 1080 կետայնությամբ բարձրակարգ էկրան, 3350 մԱ•ժ մարտկոց, 8 և 13 ՄՊ տեսախցիկներ և բարձրորակ աուդիոհամակարգ։ Որպես ՕՀ օգտագործվում է Android 5.1-ը, իսկ սմարթֆոնի հաստությունը 7,9 մմ է։
Նշենք, որ իրանի ներքևի մասում տեղ գտած կոճակները լուսավորվող են, ինչը վերջերս հազվադեպ է դարձել այս կատեգորիայի սմարթֆոնների համար։
Աղբյուրը՝ GizChina