Sony-ն կթողարկի Xperia Z5 Compact և Xperia Z5 Ultra նոր սմարթֆոններ

Sony-ի բոլոր երկրպագուների համար լավ լուրեր են շրջանառվում համացանցում: Sony-ն կթողարկի Xperia Z5 Compact և Xperia Z5 Ultra նոր սմարթֆոնները, որոնց թողարկումը սպասվում է Ճապոնիայում սեպտեմբերին:

Sony-ն մտադիր է սմարթֆոնը հագեցնել Qualcomm Snapdragon 820 SoC պրոցեսորով, 4Գբ օպերատիվ հիշողությամբ, 4500մԱ/Ժ հզորությամբ մարտկոցով և մատնահետքի սկաներով: Սպասվում է, որ Xperia Z5-ը կունենա 21ՄՊ ֆոտոխցիկ, որը կկարողանա նկարահանել 4K թույլատվությամբ և HDR հնարավորություններով:

Ինչպես գրում է PhoneArena-ն, սմարթֆոնը կլինի հեղափոխական: Բացի դրանից, կան նաև վարկածներ, որ սմարթֆոնները կունենան ամբողջովին նոր դիզայն:

Աղբյուրը՝ PhoneArena