Նոր iPhone-ը կստանա նոր գույն

Համացանցում օրեցօր ավելանում են Apple ընկերության ապագա iPhone 6s սմարթֆոնի մասին լուրերը: Այս անգամ չինական Weibo սոցցանցում հրապարակել են լուսանկար, որը հաստատում է, որ գալիք մոդելը ստանալու է նոր գունային տարբերակ՝ «վարդագույն ոսկի»:

Բացի դրանից, Digitimes-ը գրում է, որ նոր iPhone-ների արտադրությունն արդեն մեկնարկել է, որի համար Protek ընկերությունը աշխատանքի է հրավիրել  40 000 հավելյալ աշխատակիցների: Սպասվում է, որ Apple-ը շուկա է մատակարարելու 50մլն. նմուշ iPhone միայն 2015-ի 4-րդ եռամյսակում:

Դե իսկ ամենակարևոր լուրերից էլ այն է, որ սմարթֆոնը վաճառքի դուրս կգա սեպտեմբերի 18-ին, իսկ շնորհանդեսը կկայանա ավելի վաղ՝ սեպտեմբերի 11-ին:

Ինչ վերաբերում է սմարթֆոնի տեխնիկական բնութագրին, ապա սպասվում է, որ այն կունենա Apple A9 պրոցեսոր, 2Գբ օպերատիվ հիշողություն, 12Մպ ֆոտոխցիկ, Force Touch տեխնոլոգիա, 4.7 դյույմ էկրան:

Աղբյուրը՝ Digitimes