Apple ընկերությունն իր մատակարարներին պատվիրել է մինչև տարեվերջ պատաստել 85–90 մլն նոր սերնդի iPhone։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում ընկերությունը պատվիրել էր 70–80 մլն սմարթֆոն։
The Wall Street Journal-ը գրում է, որ նոր սերնդի էկրանի չափսերը չեն փոխվի․ կթողարկվի երկու տարբերակ՝ 4,7 և 5,5 դյույմ անկյունագծով։ 2014-ի հոկտեմբերից 2015-ի մարտ ընկած ժամանակահատվածում Apple-ը վաճառել է 135,6 մլն iPhone՝ 43%-ով ավելի, քան մեկ տարի առաջ նույն ժամանակ։
Apple ընկերությունը սպասում է, որ այս տարի իր սմարթֆոնը կվաճառվի նույն հաջողությամբ՝ չնայած նրան, որ նոր iPhone-ում մեծ փոփոխություններ ու նորություններ չեն լինելու՝ չհաշված Force Touch տեխնոլոգիան, որը հասկանալու է էկրանին հպման ուժգնությունը։
Աղբյուրը՝ The Wall Street Journal