Google-ն աշխատանքի է հրավիրում SEO-մասնագետի՝ իր կայքերի առաջխաղացման համար

Google-ի կայքում վերջերս հայտնվել է աշխատանքի նոր հայտարարություն, ըստ որի՝ ընկերությունը փնտրում է SEO-օպտիմալացման մասնագետի, ով կհետևի նրան, որ Google-ի կայքերը սոցցանցերում բարձր վարկանիշներ ունենան։

«Դուք կմասնակցեք վեբ-կայքերի մշակման ու օպտիմալացման գործընթացներին, կօգնեք սոցցանցերում և բլոգներում ձևավորել ռազմավարություն, կկատարելագործեք կայքերի կոդերը և այլն»,—նշված է ընկերության Careers բաժնում։

Աշխատանքի դիմելու համար պահանջվում է նվազագույնը կայքերի մշակման 4 տարվա փորձ և SQL, HTML5 և XML-ի իմացություն, ինչպես նաև SEO-ի ոլորտում 2 տարվա փորձ։

Աղբյուրը՝ BGR