LG ընկերության սմարթֆոնների շարքը համալրվել է նոր մոդելով՝ Tribute 2 (Tribute Duo) հեռախոսով, որի գինը $100 է։ Նորույթը համալրված է 4,5 դյույմանոց էկրանով (854 х 480 կետայնություն) և քառամիջուկ չիպով՝ 1,2 ԳՀց հաճախականությամբ։
Սմարթֆոնն ունի 1 ԳԲ օպերատիվ հիշողություն, 8 ԳԲ ներքին, 5 և 0,3 ՄՊ տեսախցիկներ և 1900 մԱ•ժ մարտկոց։ Կոճակները տեղադրված են հեռախոսի կողմնային հատվածներում։
Tribute 2-ն ունի նաև Knock Code տեխնոլոգիա, որը թույլ է տալիս 2-8 հպումների միջոցով մեկ ձեռքով unlock անել էկրանը։ Որպես օպերացիոն համակարգ օգտագործվում է Android 5.1-ը։
Աղբյուրը՝ Sprint