Նոր Gorilla Glass-ը կսպանի էկրանի միկրոբներն ու վնասակար բակտերիաները

Հեռախոսի էկրանին հավաքվում են շատ մեծ քանակությամբ միկրոբներ ու բակտերիաներ, որոնցից ազատվելը խնդիր է։ Corning ընկերությունը ս․թ․ հունվարին լուծում է առաջարկել՝ ներկայացնելով նոր սերնդի հակամիկրոբային Gorilla Glass ապակին։

Լուծումը ներկայացվել է տարեսկզբին, սակայն հակամիկրոբային ծածկույթով առաջին մոդելը թողարկվել է վերջերս։ Խոսքը ZTE ընկերության Axon Phone սմարթֆոնի մասին է։ Ապակու հակամիկրոբային ծածկույթը կարող է շատ երկար ծառայել։ Եթե դրա մակերևութին փակցվի պաշտպանիչ թաղանթ, ապա հակամիկրոբային ծածկույթը կդադարի գործել։

Նոր տեսակի Corning-ի մակերևույթը կարող է սպանել միկրոբները, բակտերիաներն ու սնկերը, սակայն առայժմ հետազոտություններ չեն իրականացվել ապակու արդյունավետության վերաբերյալ։

Աղբյուրը՝ Android Insider