Samsung-ը ներկայացրել է Galaxy Tab A Plus պլանշետը՝ S Pen գրիչով

Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy Tab A Plus պլանշետը, որի հետ կարելի է աշխատել S-Pen ստիլուսով։ Սարքն ունի 9,7 դյույմանոց էկրան՝ 768 х 1024 թույլատրելիությամբ, Ziilabs ZMS-08 քառամիջուկ պրոցեսոր՝ 1,2 ԳՀց հաճախականությամբ, 2 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողություն, microSD-ի հնարավորություն։

427816

Պլանշետն ունի 5 և 2 ՄՊ տեսախցիկներ, իսկ մարտկոցի տարողությունը 6000 մԱ/ժ է։ Ընդ որում՝ պլանշետի հաստությունը 7,5 մմ է։ Որպես օպերացիոն համակարգ՝ օգտագործվում է Android 5.0 Lollipop:

Samsung Galaxy Tab A Plus-ը կվաճառվի 340 եվրոյով։

Աղբյուրը՝ Samsung