Yotaphone 2-ը կարտադրվի Ռուսաստանում

Երկու սենսորային էկրան ունեցող YotaPhone ռուսական սմարթֆոնը շուտով կսկսի արտադրվել հենց Ռուստաստանում։ Ըստ ընկերության ղեկավար Վլադիսլավ Մարտինովի՝ խոսքը հատուկ տարբերակի մասին է, որը կստանա անվտանգության ավելի բարձր ապահովում։ Առայժմ պարզ չէ, թե որ ՕՀ-ով կաշխատի հեռախոսը։

Նոր սմարթֆոնի արտադրությունն իրականացվելու է Կալուգայի էլեկտրամեխանիկական գործարանում։

Նշենք, որ YotaPhone 2-ն ունի 8 ՄՊ տեսախցիկ, 5 դյույմանոց անկյունագծով էկրան, 145x69x9 մմ չափսեր, քառամիջուկ Qualcomm Snapdragon 800 պրոցեսոր՝ 2200 ՄՀց հաճախականությամբ, 32 ԳԲ ներքին, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն։

Աղբյուրը՝ https://hi-tech.mail.ru