Չինաստանում հայտնաբերվել է ընդհատակյա գործարան, որը թողարկում է կեղծ iPhone-ներ

Պեկինի ոստիկանությունը հայտնաբերել է ընդհատակյա գործարան, որը հասցրել է թողարկել ավելի քան 41 000 կեղծ iPhone սմարթֆոն՝ 19 մլն դոլար ընդհանուր աողությամբ։ Reuters-ը գրում է, որ կեղծ հեռախոսների խմբաքանակն ուղարկվել է ԱՄՆ։

Ձերբակալվել է 9 հոգի, այդ թվում՝ բիզնեսի ղեկավարները, որոնք ձևացրել են, թե էլեկտրոնային սարքերի վերանորոգման աշխատանք են անում։

Գործարանը հիմնվել է ս․թ․ հունվարին, որտեղ տեղադրվել է հավաքման 6 գիծ։ Հետաքննությունը պարզել է, որ «նոր» iPhone-ները պատրաստվել են հինա iPhone-ների մասերից։

Ոստիկանությունը բռնագրավել է 1 400 սմարթֆոն և մեծ քանակի աքսեսուարներ, ընդ որում՝ ընդհատակյա գործարանի մասին տվյալներն ստացվել են ԱՄՆ-ից։

Աղբյուրը՝ Reuters